Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ այն ենթարկվի միջուկային ռմբակոծությունների, ինչպես դա եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Նագասակիի և Հիրոսիմայի հետ, հայտարարել է հանրապետական ​​կոնգրեսական Թիմ Ուոլբերգը կողմնակիցների համեմատաբար փոքր խմբի առաջ իր ցնցող ելույթում, գրում է The Guardian-ը։

Սենատորի կարծիքով, օգնությունն ավելի լավ կլիներ ծախսել Իսրայելին աջակցելու համար, որին Ուոլբերգն անվանել է «ԱՄՆ-ի ամենամեծ դաշնակիցը, թերևս աշխարհի ցանկացած կետում»:

«Դա պետք է լինի Նագասակիի և Հիրոսիմայի նման», - ասել է Ուոլբերգը՝ նկատի ունենալով ճապոնական քաղաքները, որտեղ ԱՄՆ-ն ատոմային ռումբեր նետեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ինչի հետևանքով  հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին:- Արագ փակեք այդ հարցը»։

Ուոլբերգը  արտահայտվել է նաև հօգուտ  Ուկրաինայի նկատմամբ նույնօրինակ  վերաբերմունքի։ Ընդ որում, նրա կարծիքով, ԱՄՆ իշխանությունների նպատակն այս դեպքում պետք է լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուժերի արագ տապալումը, և ոչ թե ամերիկյան ֆինանսավորման մեծ մասը Ուկրաինայի վրա ծախսելը, քանի որ այնտեղ պատերազմը ձգձգվում է»։

«Արագ հաղթեք Պուտինին»,- ասել է Ուոլբերգը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Թիմ Ուոլբերգի մեկնաբանություններն արժանացել են  առաջադեմ քաղաքական շրջանակների դատապարտմանը, որոնք տարակուսանք են հայտնել, որ նախկին քրիստոնյա քահանան կարող է պաշտպանել այն, ինչ իրենք անվանում են Գազայի պաղեստինցիների ցեղասպանություն: