Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում բալիստիկ զենքի սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, հաղորդվել է հրթիռների արձակման մասին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերին։
Ժամը 16:12-ին բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Պոլտավայի, Խերսոնի, Նիկոլաևի շրջաններում։
Այնուհետև՝ Չերկասիի և Կիրովոգրադի շրջաններում:
Ժամը 16:35-ին տագնապ է հայտարարվել նաև Կիև քաղաքում և շրջանում։
Այդ ժամանակ, ռազմաօդային ուժերը հայտնել են Կիրովագրադի շրջանում հրթիռի, իսկ ավելի ուշ Դնեպրին սպառնացող վտանգի մասին։
Ժամը 16:42-ին ռազմաօդային ուժերը նախազգուշացրել են Կրիվոյ Ռոգի ուղղությամբ շարժվող հրթիռի մասին։





























