Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, պատասխանելով Իսրայելում տիրող իրավիճակի մասին հարցին, ասել է, որ իր կյանքում երբեք այսքան անհանգստացած չի եղել երկրի համար։

«Պատանդների ընտանիքները բողոքում են, և կառավարության պատասխանը նրանց վրա հարձակվելն է»,- բողոքել է նա 12-րդ ալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա, այսօրվա ցույցերը ընդգծում են, որ թեև պատերազմի ժամանակ ընտրությունների գնալը «իդեալական չէ», սակայն դա անհրաժեշտ է, «որովհետև ներկայիս կառավարությունը չի հաստատի բյուջեն, փոփոխություններ չի մտցնի (ուլտրաուղղափառ) օրինագծում և հատկապես, տուն չի վերադարձնի պատանդներին»։

«Եվ գիտե՞ք ինչ։ Դա նաև պատերազմում հաղթանակի չի հանգեցնի, քանի որ աշխարհը մեզ հետ չի լինի, և Իսրայելի ժողովուրդը լիովին միավորված չի լինի»,- հավելել է նա։