Կիրակի օրը անսպասելի հորդառատ անձրևները և փոթորկոտ քամին պատուհասել են Արևմտյան Բենգալիա հնդկական նահանգի արևելյան մասին, ինչի հետևանքով, տեղական իշխանությունների հաղորդմամբ, զոհվել է չորս և վիրավորվել մի քանի մարդ, ինչը բնակչության տարհանման պատճառ է դարձել:

Փոթորիկը հարվածել է Արևմտյան Բենգալիայի Ջալփայգուրի շրջանին և վնասել տներ, արմատախիլ արել ծառեր, խաթարել է տրանսպորտի աշխատանքը և էլեկտրամատակարարումը, հայտնում է ANI-ն:

Տեղի շրջանի ղեկավար Շամա Փարվինը հայտնել է, որ փոթորկի հետևանքով չորս մարդ է մահացել, տասնյակ վիրավորներ բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել են  շրջանային հիվանդանոց ։

Նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին ասել է, որ կառավարությունը փոխհատուցում կվճարի եղանակից տուժածների հարազատներին: