Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության թեկնածուներ Էքրեմ Իմամօղլուն, Մանսուր Յավաշը և Ջեմիլ Թուգայը առաջատար են Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կայացած ՏԻՄ ընտրություններում՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներ Մուրադ Քուրումից, Թուրգութ Ալթինոքից և Համզու Դաղից, տեղեկացնում է Daily Sabah-ը՝ վկայակոչելով ընտրությունների նախնական արդյունքները։

Ստամբուլում ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը  հավաքել է ընտրողների ձայների 50,27 տոկոսը։

Անկարայում գործող քաղաքապետը նույնպես ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավասն է։ Նա ստացել է ձայների 58,58 տոկոսը։

Իզմիրում քվեաթերթիկների 51,3%-ը մշակելուց հետո հաղթում է Ջեմիլ Թուգայը (48,06%)։ Նա քաղաքապետի պաշտոնում կփոխարինի իր կուսակից Թունչ Սոյերին։

Ընդհանուր առմամբ, մինչ այժմ ստուգվել է քվեաթերթիկների 47,64%-ը: