Դենիզլի մարզի փոխնախագահ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Փալազը մահացել է՝ Դենիզլիում ընտրությունների հաղթանակի տոնակատարության ժամանակ ընկնելով փլուզված կուսակցության շենքի պատշգամբից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դենիզլիում Ժողովրդահանրապետական կուսակցության հաղթանակի տոնակատարության ժամանակ պատշգամբ է փլուզվել։ 8 մարդ վիրավորվել է: