Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Բարաբանկի թաղամասում դպրոցական ավտոբուսի շրջվելու հետևանքով 4 երեխա է զոհվել, 12-ը՝ վիրավորվել:
Ըստ Reuters-ի՝ ոստիկանության խոսնակ Աջայ Սինգհը հայտնել է, որ տուժածներին շտապ տեղափոխել են մոտակա բժշկական հաստատություն:
Սինգհը հայտնել է, որ երեխաները վերադառնում էին նահանգի մայրաքաղաք Լաքնաուի կենդանաբանական այգու զբոսախնջույքից, և վթարը տեղի է ունեցել, երբ ավտոբուսի վարորդը փորձել է խուսափել մոտոցիկլավարի հետ բախումից:





























