Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կառավարության անդամներին կոչ է արել համաձայնության գալու 2024 թվականի սեպտեմբերին երկրում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ։
«Քաղաքացիները պետք է իմանան, որ շուտով կրկին վստահություն ենք խնդրելու իրենցից և չենք անտեսի աղետը։ Մենք պետք է ընտրությունների ամսաթիվ նշանակենք սեպտեմբերին՝ մինչև պատերազմի տարելիցը: Դա մեզ հնարավորություն կտա պահպանելու միասնությունը՝ շարունակելով պատերազմական ջանքերը»,- ըստ Kan ռադիոյի՝ ասել է Գանցը։
Նախարարը պարզաբանել է, որ հարցը քննարկել է քաղաքական առաջնորդների հետ և տեղեկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը նախկինում բազմիցս հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարությունը Գազայի կխանգարի հատվածում պատերազմի նպատակներին, մասնավորապես կխոչնդոտի պատանդների ազատ արձակմանը։





























