Շվեդիայում Ղուրանի հրկիզման ակցիաների կազմակերպիչ Սալվան Մոմիկան ձերբակալվել է Նորվեգիայում և Օսլոյի շրջանային դատարանի որոշմամբ վերաարտաքսվում է Շվեդիա։

Ըստ Aftonbladet թերթի՝ Մոմիկային ձերբակալել են մարտի 28-ին, երբ վերջինս շվեդական լրատվամիջոցներին հայտնել է, որ մեկնել է Նորվեգիա՝ ապաստան խնդրելու։

Շվեդիայի միգրացիոն դատարանը փետրվարի սկզբին մերժել էր Մոմիկայի՝ Միգրացիոն գործակալության՝ նրան արտաքսելու որոշման դեմ բողոքը։

Դատարանի որոշումը չեղարկում է Շվեդիայում նրա բնակության թույլտվությունը։ Միաժամանակ, ակտիվիստին հինգ տարի ժամկետով արգելվում է մուտք գործել երկիր։

Միգրացիոն գործակալությունը 2023 թվականի հոկտեմբերին մերժել է Մոմիկայի կացության թույլտվությունը երկարաձգելու դիմումը՝ պատճառաբանելով, որ նա իր դիմումում սխալ անձնական տեղեկություններ է ներկայացրել։ Նրան թույլ էին տվել մնալ Շվեդիայում՝ Խոշտանգումների մասին կոնվենցիայի հիման վրա։

Մոմիկան ավելի վաղ հայտարարել էր, որ սխալ տեղեկություն տրամադրելու մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։