Ուկրաինան շուտով կկիրառի հեռահար դրոններ, որոնք կարող են գրոհել Ուրալն ու Անդրբեւեռը, տեղեկացրել է Bild-ը։
Օրերս Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչուներով գրոհել է Թաթարստանի թիրախները։ Դրանք գտնվել են ճակատի գծից 1 300 կիլոմետր հեռու։ Հարվածներից մեկի համար օգտագործվել է UJ-22 ուկրաինական դրոնը։ Մինչ այդ կարծում էին, որ դրա հեռահարությունը կազմում է 800 կիլոմետր։ Ըստ երեւույթին, նոր մոդիֆիկացիան ավելի հեռու է թռչում։ Երկրորդ գրոհի համար օգտագործվել է ուկրաինական գերթեթեւ A-22 ինքնաթիռի հիմքի վրա ստեղծված Աերոպրակտը («Թռչող աղվես»)։
Արդեն այս տարի Ուկրաինան կկարողանա կիրառել մինչեւ 2 000 կիլոմետր եւ ավելի հեռահարությամբ դրոններ։ Դրանք կլրացնեն միջին եւ մեծ հեռավորության հրթիռների դեֆիցիտը։ «Հրթիռները մնացել են անցյալում։ Դրոններն են ապագան»,- ասել է Bild-ի աղբյուրը։ Նրա տվյալներով՝ մինչեւ տարեվերջ միանգամից 10 արտադրողներ Ուկրաինայի ԶՈւ-ին կտրամադրեն մինչեւ 2 500 կիլոմետր հեռահարությամբ դրոններ։ Իսկ Կիեւի «Լուչ» ԿԲ-ն ստեղծել է «Սոկոլ-3 000» անօդաչուն, որը կարող է թռչել մինչեւ 3 300 կիլոմետր։
Ուկրաինական նոր զենքը կկարողանա գրոհել թիրախներ, օրինակ, Մուրմանսկի մարզում։ Այստեղ են գտնվում մոտ 80 ռազմակայաններ։ Դրանց թվում է Օլենյա օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ուկրաինան գնդակոծող ռազմավարական ռմբակոծիչները։





























