Թբիլիսիի Բոչորմա փողոցի հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված չորս անձանցից մեկը մահացել է։ Այս մասին տեղեկությունը վրացական Առաջին ալիքին հաստատել են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Այսօր ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին Բոչորմայի N12 հասցեում պայթյունի մասին, որտեղ գտնվում է հրաձգարանը։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Եվս երեք տուժած տեղափոխվել է այրվածքների կենտրոն։ Բժշկի վկայությամբ, պայթյունից տուժած երեք տղամարդկանցից մեկը գտնվում է վերակենդանացման, երկուսը՝ վիրաբուժական բաժանմունքներում։