Գազայի հատվածի հարավում իսրայելական զինծառայողների թվաքանակի կրճատումն, ըստ երևույթին, «հանգստի և վերազինման» արտահայտություն է և պարտադիր չէ, որ որևէ նոր գործողություն վկայի, ABC News-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Որքանով մենք ենք հասկանում, և հիմնվելով նրանց հրապարակային հայտարարությունների վրա,   իրականում խոսքը վերաբերում է պարզապես այդ զորքերի հանգստին և վերազինմանը... և պարտադիր չէ խոսել այս զորքերի համար սպասվող որևէ նոր գործողության մասին», - ասել է Քիրբին, երբ նրան հարցրել են Իսրայելի այդ քայլի մասին։

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին, որ Գազայի հատվածում իսրայելական հարձակման մեկնարկից հետո զինվորականների միայն մեկ բրիգադ է մնացել Գազայի հարավային մասում։