ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Գազայում իսրայելական հարվածից իր երեք որդիների՝ Հազեմի, Ամիրի և Մոհամմադի մահվան մասին։

Հանիյեն ասել է, որ իր մի քանի թոռները նույնպես զոհվել են իսրայելական հարձակման ժամանակ՝ միանալով պատերազմի ժամանակ զոհված իրենց տասնյակ հարազատներին: