Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ի պատասխան լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե նա ինչպես է վերաբերվում կանանց զորակոչին, կարճ է կապել. «Շատ բացասական»։
Ըստ Gazeta-ի՝ Լուկաշենկոն պարզաբանել է, որ կանայք կարող են ծառայել բանակում, եթե իսկապես ցանկություն ունեն։ Միաժամանակ նա շեշտել է, որ մայրանալու ընդունակ կնոջ՝ զինված ուժերում ծառայելը հիմարություն է։ Լուկաշենկոն հավելել է, որ այդպես կարելի է վարվել միայն հուսահատությունից դրդված։





























