Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ 385 միլիոն կրոն (36 միլիոն դոլար) կներդնի իր ռմբապաստարանները, արտակարգ իրավիճակների ծառայությունները և քաղաքացիական պաշտպանությունը հզորացնելու համար:
Ըստ Ֆրանսպրեսի՝ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինն հայտարարել է, որ Շվեդիան այդ միջոցները կօգտագործի հակամարտությունների ժամանակ փրկարար ծառայությունների աշխատունակությունն ուժեղացնելու, կիբերանվտանգությունն ամրապնդելու և առողջապահական համակարգին դեղորայքի պաշարներով ապահովելու համար:
Գումարը կուղղվի նաև ռմբապաստարանների, խմելու ջրի աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը:
«Անվտանգությունը ժամանակի ընթացքում վատթարացել է», - լրագրողներին ասելէ Բոլինը:
Հունվարին՝ պաշտպանության խորհրդաժողովին նրա հայտարարությունը, թե Շվեդիայում կարող է պատերազմ լինել, մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանից հետո Շվեդիայի զինված ուժերի հրամանատար Միքայել Բոդենը հայտարարեց, որ շվեդներին պետք է հոգեպես պատրաստ լինի պատերազմի։





























