Հավայան կղզիներում ավարտվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովը:
Գագաթաժողովի վերջին օրերին Համագործակցության անդամ երկրների առաջնորդները մի շարք երկկողմ հանդիպումներ են անցկացրել եւ ստորագրել են հռչակագիր, որտեղ ասված է, որ հիմնական խնդիրը տնտեսական կապերի ընդլայնումն է: Դրան նպաստելու է մինչեւ 2015-ը տեւող մորատուրիումը, որը ենթադրում է արգելքներ մտցնել ԱԽՏՀ-ի մասնակիցների առեւտրական նախաձեռնողական գործունեության մեջ, հաղորդում է «Առաջին ալիքը»:
ԱԽՏՀ-ի անդամ երկրները պայամանավորվածություն են ձեռք բերել պայքարել եւ զարգացնել «կանաչ տնտեսությունը»:
Գագաթաժողովի փակումը կատարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ներկայումս ղեկավարում է ԱԽՏՀ-ն: Հաջորդ տարի նախագահությունն անցնելու է Ռուսաստանին: 2012-ի սեպտեմբերին Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպելու են Ռուսկիյ կղզու վրա` Վլադիվոստոկի տակ:
«ՆՏՎ» հայտնում է, որ Ռուսաստանի համար կարեւորագույն արդյունքներից է Օբամայի խոսոտումը` բոլոր ջանքերը գործադրել Ջեքսոն-Վենիկի ուղղումները չեղյալ հայտարարելու համար, որը երկար ժամանակ խոչընդոտում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական կայուն հարաբերությունների հաստատմանը:




























