Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղին շարժվելիս բարձրության վրա վթարի է ենթարկվել, կան վիրավորներ։

Ըստ IHA գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Անթալիայի արևմտյան Կոնյաալթի լողափից լեռ տանող ճոպանուղու գծի վրա: Անհայտ պատճառով ճոպանուղու խցիկներից մեկը ընթացքի պահին ցած է ընկել։ Խցիկները, որոնց մեջ մարդիկ են եղել, կախվել են օդում՝ բարձրության վրա: Ճոպանուղու ստորին կետին մոտ եղած ուղևորները կարողացել են իջնել։

Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ և շտապօգնության խմբեր։

Ականատեսներից մեկը հայտնել է, որ նախքան ճոպանուղու աշխատանքի խափանումը պայթյուն հիշեցնող ձայն է լսել, որից հետո ճոպանուղին ուժգին ցնցվել է։