Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։ Դրա մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ըստ Xinhua-ի՝ Լի Սյեն Լունը երկրի նախագահին պաշտոնապես կառաջարկի իր իրավահաջորդ նշանակել փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Վոնգը վայելում է «Ժողովրդական գործողություն» կուսակցության պատգամավորների միահամուռ աջակցությունը:

Նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 15-ին Սինգապուրի նախագահական նստավայրում։