ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու Գերման Քեյնի կինը պաշտպանել է ամուսնուն, ում 4 կանայք մեղադրում են սեռական ոտնձգության մեջ:
Գլորիա Քեյնը պնդում է, որ իր ամուսինը միշտ հարգանքով է վերաբերվել կանանց եւ որպեսզի նա նման բան արած լինի, պետք է անձի երկվություն տեղի ունենա, հաղորդում է Associated Press-ը:
Մեկնաբանելով ամուսնու հասցեին վերջին շրջանում հնչող մեղադրանքները, Գլորիան հայտարարել է, որ Շարոն Բիալեքը «վարկաբեկել է իրեն որպես կին»:
Ինքը` Քեյնը կարծում է, որ իր հասցեին հնչող բոլոր բողոքները իր ընդդիմախոսներից մեկի` Թեքսասի նահանգապետ Ռիքի Փերրիի շտաբի կողմից կազմակերպված սեւ PR-ի արդյունք են:
Չնայած սեռական սկանդալին, Gallup-ի հետազոտությունների տվյալներով, Քեյնին աջակցում է ամերիկացիների 21 տոկոսը: Նույնպիսի շանսեր ունեն Մասաչուսեթսի նահանգապետ Միթի Ռոմնին:




























