Բյուջեի ռիսկերին անդրադառնալը դեռ չի նշանակում, որ բյուջեն ռիսկային է: Այսօր` նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով ՀՀ կառավարությանն առընթե պետեկամուտների կոմիտեի պետի այն հայտարարությանը, որ լրացուցիչ 101 մլրդ դրամի հարկերի հավաքագրումը խնդրահարույց է:
Ըստ Վ. Գաբրիելյանի` շատ ընդունված մոտեցում է, երբ անդրադառնում ես ռիսկերին, սակայն դրանք ընդհանուր մակրոտնտեսական համատեքստով պայմանավորված մտահոգություններ են: Այդ ռիսկերը, ըստ ֆինանսների նախարարի, գալիս են եվրոյի գոտուց կամ կապված են գյուղատնտեսական տարվա հետ: Այսինքն` եթե եվրոպական երկրներում կատակլիզմներ չլինեն, իսկ բերքը լավ լինի, ապա 2012 թ. բյուջեն լիովին կկատարվի:
Նշենք, որ ՊԵԿ ղեկավարն իր նախորդ հայտարարություններում պահանջել էր նշել այն ոլորտները, որտեղից պետք է հավաքագրվեն լրացուցիչ հարկերը:



























