Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հինգշաբթի կվերադառնա իր պաշտոնական թագավորական պարտականություններին իր կնոջ՝ Ուելսի արքայադուստր Քեյթի՝  քաղցկեղի դեմ բուժվելու հայտարարությունից մեկ ամիս անց:

Ըստ Քենսինգթոնյան պալատի հայտարարության՝ բրիտանական գահի ժառանգորդը կայցելի Լոնդոնի արևմուտք և Սուրեյի շրջակայքը՝ այդ տարածքում հասարակական և բնապահպանական կազմակերպությունների աշխատանքի մասին պատմելու համար:  

Սա կլինի Ուիլյամի առաջին հրապարակային ելույթը այն բանից հետո, երբ Քեյթը մոտ մեկ ամիս առաջ հայտնեց, որ քաղցկեղի դեմ քիմիաթերապիա է անցնում:

Քեյթի տեսաուղերձից հետո զույգը ներկա չեղավ ամենամյա թագավորական իրադարձություններից մեկին՝ Վինձորում Զատկի կիրակնօրյա պատարագին: