Անցյալ տարվա նախաամանորյան «ձվի աժիոտաժը» այս տարի չի կրկնվի, այսօր` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսում խոստացավ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:

«Թռչնաբուծական տնտեսությունների հետ աշխատանք ենք տարել, ամեն ինչ նորմալ կլինի»,- հայտարարեց Գ. Բաղիյանը:

Նրա տեղեկացմամբ` սեպտեմբերից հետո Հայաստանում ձվի արտադրությունն ավելացել է, թեեւ մինչ այդ գրանցվել էր ձվի արտադրության անկում: սակայն մինչեւ տարեվերջ, ըստ Գ. Բաղիյանի, ձվի արտադրության ծավալները կվերականգնվեն:

Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի վերջին օրերին հանրապետությունում գրանցվեց ձվի գների աննախադեպ բարձրացում` մինչեւ 140 դրամ 1 հատի համար: