Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը իր հրամանագրով երեք տարով արգելել է քահանա Դիմիտրի Սաֆրոնովին՝ Մոսկվայի Լիշչիկովա բլրի վրա գտնվող Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու հոգևորականին, հոգևոր ծառայություն մատուցել: Ապրիլի 15-ով թվագրված փաստաթուղթը ապրիլի 23-ին հրապարակվել է Մոսկվայի թեմի կայքում։ Հրամանագրի վրա ուշադրություն են հրավիրել Sota-ն և «Сирена»-ն։
Ինչպես նշում է «Сирена»-ն, Դիմիտրի Սաֆրոնովը հոգեհանգստի արարողություն է կատարել Ալեքսեյ Նավալնիի գերեզմանին՝ քաղաքական գործչի մահից 40 օր անց։ Ինչպես նշել է «Медуза»-ն, Սաֆրոնովը նաև այն հոգևորականների թվում է եղել, որոնք հրապարակայնորեն կոչ էին արել Ռուսաստանի իշխանություններին ընտանիքին հանձնել Ալեքսեյ Նավալնիի մարմինը (Նավալնիի մարմինը փոխանցվել է մորը մահվանից հետո իններորդ օրը):
Լրագրող Քսենիա Լուչենկոն իր «Ուղղափառություն և զոմբիներ» տելեգրամյան ալիքում գրել է, որ Սաֆրոնովը չի կարդացել «Սուրբ Ռուսաստանի հաղթանակի համար աղոթքը», որտեղ, մասնավորապես, ասվում է, որ «պատերազմ ցանկացողները զենք են վերցրել Սուրբ Ռուսաստանի դեմ և ցանկանում են պառակտել և ոչնչացնել նրա միասնական ժողովրդին»: 2022 թվականի սեպտեմբերից Մոսկվայի թեմը բոլոր ծխական համայնքներից պահանջում է կարդալ այս աղոթքը։



























