Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը չի ընդունել մեղքը ռազմական գերատեսչության կարիքների համար պայմանագրային և ենթակապայմանագրային աշխատանքների ժամանակ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում, Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում։

 Մոսկվայի Բասմանի դատարանը ապրիլի 24-ին կալանքի տակ է վերցրել Իվանովին։ Դատարանը կալանել է նաև Սերգեյ Բորոդինին, որը մեղադրվում է Իվանովի կաշառք վերցնելուն մեղսակցության մեջ։

Հետաքննության տվյալներով, Բորոդինը, բարեկամական հարաբերությունների մեջ լինելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Իվանովի հետ, որը վերահսկում էր ՊՆ օբյեկտների շինարարությունը և հիմնանորոգումը, հանցավոր գործարքի մեջ է մտել երրորդ անձանց հետ