Շաբաթ օրը Լվովի մարզում 03:58-ից 06:02-ը տևած օդային տագնապի ընթացքում մարզը ենթարկվել է տարբեր դասի թևավոր հրթիռների և «Կինժալ» աէրոբալիստական հրթիռների հարձակմանը, թիրախների խոցում է եղել, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Չնայած նրան, որ երեք թևավոր հրթիռ է խոցվել, թիրախների խոցում է եղել։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, ռուսաստանյան զորքերը գրոհել են Ստրիսկի և Չերվոնոգրադի շրջաններում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի երկու կարևոր օբյեկտի վրա։ Այնտեղ հրդեհներ են սկսվել, կան ավերածություններ։
Լվովի մարզում զոհեր, վիրավորներ և բնակելի ենթակառուցվածքների ավերածություններ չկան։
Էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին դեռ չի տեղեկացվում, սակայն ժամային անջատումներից խուսափելու համար բնակիչներին խնդրել են ժամը 19:00-ից 22:00-ը էներգատար սարքեր չմիացնել։

























