Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կկանգնի դատարանի առջեւ` ազգային հավաքականում կոռուպցիայի վերաբերյալ գործով:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Մարադոնան դատարանում հանդես կգա որպես պատասխանող կողմ: Հայցը ներկայացրել է Մարադոնայի նախկին գործընկեր Սերխիո Բատիստան: Սկզբում Մարդոնան էր մեղադրել իր նախկին գործընկերոջը` ազգային թիմում հանդես գալու համար ֆուտբոլիստներից գումար վերցնելու համար: Իր հեթրին Բատիստան Մարադոնային մեղադրել էր զրպարտության եւ նրա անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Եթե Մարադոնան չներկայանա նիստին, այն կանցկացվի առանց նրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























