Triple excellent կարգի ադամանդների արտադրության ոլորտում Հայաստանն աշխարհում մրցակից չունի: Այդ մասին այսօր` նոյեմբերի 16-ին «Լորի» ադամանդագործական ընկերության տնօրեն Իսահակ Աղաջանյանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, երբ վերջինս ճանաչողական այցով այցելել էր Նոր Գեղիում գտնվող այդ գործարանը:
Triple excellent նշանակում է եռակի որակ, դրանք սրտաձեւ կամ նետ ու աղեղի տեսքով մշակված ադամանդներ են, որոնք միջազգային շուկայում շատ թանկ են գնահատվում: Ի. Աղաջանյանի տեղեկացմամբ` Եվրոպայում այդ ադամանդների 1 կարատի մաշկման ինքնարժեքը 140 դոլար է: Հայաստանում այն հաջողվել է իջեցնել մինչեւ 40 դոլար, ու քանի որ որակն անթերրի է` պատվերներ ստացվում են գրեթե ողջ աշխարհից: «Մենք այս տեսակի ադամանդների շուկայում գրեթե մրցակից չունենք, սա Հայաստանի բրենդն է դարձել»,- էկոնոմիկայի նախարարին ասաց Ի. Աղաջանյանը:
Նշենք, որ նմանատիպ ադամանդներ մշակում են նաեւ Հայաստանի մյուս ադամանդագործական ձեռնարկությունները:




























