Նոյեմբերի 15 –ին չեխական 9 ընկերություն արժանացել է «Ethnic Friendly» մրցանակի` ազգային փոքրամասնություններ ներկայացնող աշխատակիցների նկատմամբ արդարացի վերաբերմունքի համար: Պարգեւը հանձնվում է  «IQ Roma servis» եւ  «Romea» ասոցիացիաների կողմից:  Այդ մասին տեղեկացնում է չեխական  «Prague Daily Monitor»-ը:

Նման պարգեւի են արժանացել, օրինակ «Tomas Rasovsky» փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր խտրականություն զոհերին ավճար օգնություն են տրամադրել:

«Ethnocatering» ծրագիրն էլ ընդունում է Աֆղանստանից, Հայաստանից, Վրաստանից փախստական կանանց, ովքեր կարողանում են պատրաստել իրենց ավանդական խոհանոցների ուտեստները:

Աշխատաշուկայում հավասարության սկզբունքի պաշտպանության եւ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների զբաղվածության խթանման նպատակով 2007թ. հիմնադրված մրցանակն արդեն շնորհվել է 50 ընկերության: