Կանադացի 17-ամյա երգիչ Ջասթին Բիբերին իր երեխայի հայրը համարող եւ նրանից ալիմենտ պահանջող ամերիկուհին հետ է վերցրել իր հայցը, տեղեկացնում է TMZ տեղեկատվական պորտալը:

Ըստ աղբյուրի` հայցը հետ է վերցվել անաղմուկ, իսկ 20-ամյա Մըրայի Յիտերի  փաստաբանները հրաժարվել են ներկայացնել նրա շահերը: Նշենք, որ ամերիկուհին  պատանի աստղից  որպես ալիմենտ պահանջում էր  12 հազ. դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Բիբերի փաստաբանը կապվել է Յիտերի  փաստաբանների հետ եւ հաղորդել, որ երկու շաբաթից կանցկացվի ԴՆԹ-ի անալիզ, որից հետո նրանց պաշտպանյալի նկատմամբ պատասխան հայց կներկայացվի:

Յիտերն իր հայցում հայտարարել էր, թե սեռական կապի մեջ է մտել երգչի հետ 2010թ. հոկտեմբերին` Լոս Անջելեսում նրա մի համերգից հետո, իսկ հուլիսին որդի է ունեցել:

TMZ-ն հիշեցնում է, որ Յիտերը նախկինում հայտարարել էր, թե որդու հայրն իր նախկին ընկերն է: