Նախօրեին պարզ դարձավ, որ բազմաթիվ փոփ-հիթերի կատարող, 17-ամյա միլիոնատեր Ջասթին Բիբերը, հնարավոր է, իր երկրպագուհու երեխայի հայրն է: 20-ամյա ամերիկուհի Մերայա Իթերը դիմել է դատարան` պահանջելով հայրությունը պարզելու թեստ անցկացնել եւ նյութական օգնություն տրամադրել իր երեք ամսական երեխային մեծացնելու համար, հայտնում է bigmir.net-ը:
Այսօր համացանցը ողողված է պրովոկացիոն նկարներով. ամերիկյան «Սթար» ամսագիրն իր համարի կազմին Մերայայի նկարն է տեղադրել, որդու` Տրիստան Իթերի հետ:
Ջասթին Բիբերն իր բլոգում այսպես է մեկնաբանել իրավիճակը. «Ես մտադիր եմ արհամարհել բամբասանքները... եւ կենտրոնանալ այն բանի վրա, ինչն իրական է եւ ինձ համար հաճելի: Դատեք ինձ երաժշտության տեսանկյունից: Սիրում եմ բոլորիդ»:
Նախորդ երեկո Ջասթինը ելույթ է ունեցել Dancing With The Stars շուի ընթացքում. Նա միանգամայն հանգիստ տեսք է ունեցել եւ որեւէ կերպ ցույց չի տվել, թե մտահոգված է երեխայի հետ կապված այդ պատմությամբ:
Ըստ աղջկա` 2010թ. հոկտեմբերի 25-ին Բիբերի հետ ինտիմ կապ է ունեցել Լոս Անջելեսում տեղի ունեցած նրա համերգից հետո` հենց հանդերձարանում:
Մերայան պնդում է, որ դա երգչի առաջին սեքսն էր, ինչը հենց նա է խոստովանել: 36 շաբաթ անց աղջիկը մայր է դարձել. 2011թ. հուլիսի 6-ին նա որդի է ունեցել, որի հայրը միայն Ջասթին Բիբերը կարող է լինել: Մերայան վստահեցնում է, որ փոփ-կուռքի հետ անցկացրած երեկոյից հետո այլ տղամարդկանց հետ սեռական կապ չի ունեցել, որոնցից կարող էր հղիանալ: Ամերիկուհին հայտնել է, որ հղիանալուց հետո քանիցս փորձել է կապվել երգչի հետ նրա ներկայացուցիչների միջոցով, բայց ոչ մի արձագանք չի եղել:
Ի դեպ, եթե Իթերին հաջողվի ապացուցել, որ ամեն ինչ հենց այդպես է եղել, նրան էլ կարող է պատիժ հասնել, քանի որ «դեպքի» ժամանակ Մերայան 19 տարեկան է եղել, իսկ Ջասթինը` ընդամենը 16, այսինքն` անչափահաս:
Դատավարությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին:




























