Մայիսի 7-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելել է Դիջիթեյն և Ընկերության հիմնադիր նախագահ Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարել «Դիջիթեյն»  մասնաշենքերում՝ ծանոթանալով բիզնես ուղղություններին, պրոդուկտներին, գրանցած հաջողություններին ու ապագա ծրագրերին։ Վարդգես Վարդանյանը և Ռուստամ Բադասյանը քննարկել են հարկային օրենսդրական շրջանակը և գործարար միջավայրին առնչվող այլ հարցեր: ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար։  Վարդգես Վարդանյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ իր կողմից հիմնադրված բոլոր բիզնես ուղղություններով զարգացման ծրագրեր են իրականացվելու՝ նպաստելով Հայաստանում  կայուն տնտեսական աճին և ընկերությունների միջազգայնացմանը:

media_20240508_131914_476390878119453042.jpg (162 KB)

media_20240508_131914_2269388111136079525.jpg (189 KB)

media_20240508_131915_100881140312009575.jpg (189 KB)

media_20240508_131915_1762004580609082821.jpg (133 KB)

media_20240508_131915_7147846628475643839.jpg (135 KB)