Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հինգշաբթի Zet մասնավոր ռադիոյի եթերում հայտարարել է, որ Լեհաստանն անօրինական ներգաղթը զսպելու նպատակով ամրացնում է Բելառուսի հետ սահմանի մետաղական արգելապատնեշը։

«Այդ նպատակներին ուղղված ծախսերն ամենաբարձրն են Լեհաստանի ամբողջ պատմության մեջ»,- շեշտել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարի՝ սահմանամերձ շրջաններում լեհական և դաշնակից զինված ուժերի ուժեղացված ներկայությունը միաժամանակ օգնում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան սահմաններն ամրապնդելուն:

Լեհ նախարարը հանդես է եկել Լեհաստանի օգտին պաշտպանական բունկերների, ֆորտիֆիկացիաների և խրամատների գիծ կառուցելու սահմանի, ինչպես նաև Կալինինգրադի ռուսական էքսկլավի հետ սահմանի երկայնքով, մի բան, որ Մերձբալթյան երկրները վաղուց արդեն ձեռնարկել են:

Լեհաստանը պնդում է, որ Բելառուսից ապօրինի ներգաղթյալների զանգվածային ալիքը, հատկապես 2022 թվականին, կազմակերպել են Բելառուսն ու Ռուսաստանը՝ նպատակ ունենալով ապակայունացնելու Ուկրաինայի դաշնակից Լեհաստանն և Եվրամիությունը: Ներգաղթյալների հոսքը հիմնականում զսպվել է անցյալ տարի շահագործման հանձնված մետաղական արգելապատնեշի շնորհիվ, սակայն Լեհաստանի սահմանին շարունակվում են որոշ ապօրինի խախտումներ: