Մախաչկալայի Անժին հետաքրքրություն է ցուցաբերում Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Դիմիտար Բերբատովի նկատմամբ: Դաղստանյան ակումբը պատրաստ է 30-ամյա բուլղարացու համար Մանչեսթեր Յունյաթեդին վճարել 15 միլիոն ֆունտ ստերլինգ: Անժին Բերբատովին առաջարկում է տարեկան 7,5 միլիոն ֆունտ աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստը պահանջում է 12 միլիոն ֆունտ: Բանակցությունները շարունակվում են, հաղորդում է Mirror-ը: