Հինգշաբթի Չինաստանը և Հունգարիան որոշել են բարելավել իրենց երկկողմ հարաբերությունները նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության: Այս մասին հայտարարվել է Հունգարիայում այցով գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունների ժամանակ։
Ինչպես հիշեցրել է Սի Ցզինպինը, այս տարի լրանում է Չինաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, ինչը նոր և կարևոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է Xinhua-ն։





























