Ռուսաստանցի ալպինիստ Օլեգ Նովիցկին մահացել է նոյեմբերի 15-ին, Նեպալում հիմալայան Ամադաբլամ (6856 մետր) լեռն իջնելիս:

Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Տոմսկի մարզի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Աստախովը: Նա կարծիք է հայտնել, թե վայրէջքի ժամանակ ալպինիստի սիրտն է կանգնել, քանի որ Նովիցկին վնասվածքներ չի ունեցել:

Ֆեդերացիան փորձում է դիակի տեղափոխումն իրականացնել, ընդ որում դա պետք է շատ արագ անել, քանի որ մի քանի օրից փոթորիկների սեզոնն է սկսվելու, եւ այն ժամանակ դին կմնա Հիմալայներում մինչեւ գարուն:

Վերջին մեկուկես ամսում Նովիցկին 6-րդ ռուսաստանցի ալպինիստն է, ով մահացել է լեռներում: