Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը, հայտնել է «Today in Israel» պորտալը։

Իսրայելը հուսով է, որ ընդլայնումը չի անցնի այն սահմանագիծը, որը ԱՄՆ-ը համարում է «խոշոր գործողություն»:

 Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ կդադարեցնի որոշ հարձակողական զենքի մատակարարումները Իսրայելին, եթե դրանք օգտագործվեն Ռաֆահի բնակեցված շրջաններում, որտեղ ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ:

Ըստ Axios-ի՝ ոմանք համարում են, որ ընդլայնումը բավականաչափ սահմանափակ կլինի Բայդենի վարչակազմին չվրդովեցնելու համար, մյուսներն էլ  նախազգուշացնում են. ԱՄՆ-ը այդ քայլերը կարող է մեկնաբանել, որ Իսրայելն, այնուհանդերձ, արդեն չափազանց հեռուն է գնում:

Կառավարության կաբինետը հավանություն է տվել Իսրայելի բանակցային թիմին՝  հանձնարարելով շարունակել ջանքերը և փորձել համաձայնության գալ պատանդների վերաբերյալ՝ պատրաստելով նոր առաջարկ՝ բեկումնային հասնելու հույսով:

Նախարարներ Իտամար Բեն-Գվիրը և Բեզալել Սմոտրիչը դեմ են քվեարկել որոշմանը, սակայն նրանք փոքրամասնություն են կազմում։