ԱՄՆ պետական պարտքը հասել է 15 տրիլիոն դոլարի եւ մոտեցել է թույլատրելի սահմանի եզրագծին:

Ինչպես նոյեմբերի 16-ին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, այժմ պարտքի չափը կազմում է 15 տրիլիոն 33 մլրդ 607 մլն դոլար: Հիմա, երբ օրացուցային տարվա ավարտին գրեթե կես ամիս է մնացել, պետական պարտքը հասել է 99%-ի ցուցանիշին` այն մակարդակի հարաբերությամբ, որը նախատեսել էր ԱՄՆ կառավարությունը: ԱՄՆ պետական պարտքի պաշտոնապես նշված առավելագույն չափը  15 տրիլիոն 194 մլրդ-ն էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ մասնագետների գնահատականի` դա վկայում է ԱՄՆ տնտեսության լուրջ թուլացման մասին: