Եվրամիության կողմից դրված նպատակը` մինչեւ 202 թվականը բիովառելիքի տեսակարար կշիռն աշխարհում հասցնել 10 տոկոսի, հղի է անկանխատեսելի հետեւանքներով, նախազգուշացնում են գիտնականները:

Եվրահանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնում գտնում են, որ բիովառելիքի արտադրության համար նախատեսված բույսերի համար գյուղատնտեսական տարածքների մեծացումը կարող է հանգեցնել կենդանի օրգանիզմների 80 տոկոսի վերացման:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հետազոտության տվյալներով, առավել խոցելի են աֆրիկյան  սավաննաների, բրազիլական անտառների ու սերադոների բնակիչները:

Գոյություն ունի նաեւ բիոցենոզների ամբողջականությանը սպառնացող վտանգ նախկին ԽՍՀՄ երկրներում, որտեղ եւս նախատեսվում է բիովառելիքի համար նախատեսված բույսերի արտադրություն:

Նշենք, որ հիմնականում, բիովառելիքի ստեղծման համար օգտագործվում է եգիպտացորեն, սոյա:

Պարենային քաղաքականության հետազոտությունների միջազգային ինստիտուտը հաշվարկել է, որ ԵՄ երկրների կողմից պահանջվող քանակությամբ բիովառելիք ստեղծելու համար, անհրաժեշտ է 17 հազար ք/կմ տարածքում համապատասխան բույսեր ցանել, իսկ դա Նիդերլանդների տարածքի կեսն է: