Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտնել է, որ Դանիայից F-16 ինքնաթիռը մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի օդ կբարձրանա։

Այս տեղեկությունը սոցցանցերում տարածել է գերմանական Die Zeit պարբերականի լրագրող Յորգ Լաուն։

Ուկրաինական УНИАН գործակալությունը հիշեցրել է, որ Դանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել 19 միավոր F-16 ռազմական ինքնաթիռ։