Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը հրաժարական է տվել, տեղեկացրել է Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոպետկոմը։ Այս մասին նա հայտնել է խորհրդարանի նիստում։
Դաուդովն ասել է, որ որոշումն ընդունել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ խորհրդակցելուց հետո»։ Նա Չեչնիայի խորհրդարանը գլխավորում էր 2015 թվականից։
Մեկ ամիս առաջ Կադիրովը տեղեկացրել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաուդովին շնորհել է գեներալ-մայորի կոչում։ Ինչպես նշել է հանրապետության ղեկավարը, Դաուդովը «հայտնի է իր աչքի ընկնող ռազմական եւ առաջնորդական հատկանիշներով»։


























