Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն, ըստ Коммерсантъ-ի՝ արգելում է օտարերկրյա գործակալների ռեգիստրում ընդգրկված ռուսաստանցիներին մասնակցել ցանկացած մակարդակի ընտրություններին։
Ըստ ընդունված օրենքի՝ օտարերկրյա գործակալները չեն կարողանա պաշտոններ զբաղեցնել պետական, ներառյալ՝ ընտրովի մարմիններում։ Եթե օտարերկրյա գործակալների գրանցամատյանում գտնվող քաղաքացին ցանկանում է մասնակցել ընտրություններին, նա պետք է «ընդհատել» այդ կարգավիճակը։
Եթե չկարողանա դա անել, նրան կմերժեն քվեարկության համար գրանցվել: Եթե օրենքի ընդունման պահին օտարերկրյա գործակալը կառավարությունում պաշտոն է զբաղեցնում, նա օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրվա ընթացքում պետք է քայլեր ձեռնարկի՝ ցանկից իր անունը բացառելու համար: Հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն։
Նաև օրենքի համաձայն ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում հայտնված անձինք և ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու վարչական պատասխանատվություն կրող քաղաքացիները չեն կարողանա ընտրական ձայնի իրավունքով լինել ընտրական հանձնաժողովի անդամ։
Օրենքն ավելի վաղ հավանության էին արժանացրել Պետդուման և Դաշնության խորհուրդը։ Օրինագծի երկրորդ ընթերցմամբ մտցվել են օտարերկրյա գործակալների արգելքի փոփոխություններ, որոնք ի սկզբանե նպատակ են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով սխալներով և տառասխալներով փաստաթղթեր ուղարկած քաղաքացիներին թույլ չտալ մասնակցել ընտրություններին։


























