ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր` նոյեմբերի 18-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան:
Արդեն ավանդական դարձած ակցիային մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։
Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, բուժզննում անցել, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։
«Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաեւ մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է եւ դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաեւ հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման:



























