Կարեւոր չէ, թե ով է ճիշտ, պաշտոնյան չպետք է հարցերը լուծի ձեռքերին ազատություն տալով: Նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ միջադեպը:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին: Վերջինիս հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել:

«Որպես մարդ ես կարող եմ միայն դատապարտել նման պահվածքը: Այդուհանդերձ, Հայաստանի վարչապետ հայտարարել է, թե գործը գտնվում է քննության փուլում, եւ մինչեւ դրա ավարտը հայտարարությւոններ անելն այնքան էլ ճիշտ չէ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ քր.օր-ի 118 (Ծեծ) հոդվածի հատկանիշներով: