Ռուսաստանն իր դեմ պատերազմող երկրների ղեկավարներին, նրանց թվում՝ Զելենսկիին, համարում է օրինական ռազմական թիրախ։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Նրա կարծիքով՝ Զելենսկին ռուսների և ուկրաինացիների դեմ հանցագործությունների համար պետք է ձերբակալվի և դատվի, կամ «վերացվի»։ Ըստ Մեդվեդևի՝ Զելենսկին ոչ թե երկարաձգեց, այլ յուրացրեց իշխանությունն Ուկրաինայում։ ՌԴ նախկին նախագահի համոզմամբ՝ Կիևի՝ օրենքների մանիպուլյացիայի միջոցով նախագահական ընտրությունների չեղարկումը նշանակում է Ուկրաինա ձախողված պետության կործանում։
«Զելենսկին վախենում էր Զալուժնիի կամ Պորոշենկոյի հետ ընտրություններում մրցակցությունից: Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության հարցի վերաբերյալ որոշումը կընդունի ոչ թե Զելենսկին կամ նրա իրավահաջորդը, այլ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ»,- ընդգծել է Մեդվեդևը։ Ըստ ՌԴ նախկին ղեկավարի՝ Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու շանս չունի։



























