Հոլիվուդյան աստղ եւ Քալիֆորնիայի նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը վնասել է դեմքը` «Վերջին սահման» (Last Stand) ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ալբուկերկում:
Դերասանը հանգիստ է վերաբերվում վնասվածքին, նա ընդամենը տեղադրել է ջարդված ճակատով իր նկարը Twitter-ի բլոգում եւ գրել «այսօր ոչ ուժեղ հարված եմ ստացել»: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր վերադարձրել են նրան նկարահանման հրապարակ: Այդ մասին հաղորդում է New York Post թերթը:




























