Թերթը գրում է, որ նոյեմբերի 16-ի երեկոյան՝ որսի ժամանակ, զենքից անզգույշ օգտվելու արդյունքում ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի 2 վարորդներից մեկը վիրավորել է մյուսին։ «Ժողովուրդի» տեղեկություններով, երբ որսորդների 5 հոգանոց խումբը մի քանի բադ խփելուց հետո ցրվել է ընկած թռչունները հավաքելու, Դավիթ Տոնոյանի վարորդներից Արտյոմ Կարապետյանն ասել է՝ «բադը թռավ» ու խնդրել է զենքը, որը գտնվել է մյուս վարորդի՝ Համլետ Մկրտչյանի ուսին։ Փոխանցելու ժամանակ զենքը կրակել է, ինչից հետո տեսել են, որ փոխանցողի ոտքը վիրավորված է։ Առաջին օգնություն ցույց տալուց հետո Մկրտչյանին տեղափոխել են հիվանդանոց։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ որսորդների խումբն այդ կազմով հաճախ է գնացել որսի, իսկ կրակող զենքն էլ եղել է օրինական գրանցված։ Դեպքի ժամանակ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եղել է Ղազախստանում»,- գրում է «Ժողովուրդ»-ը։