Ստամբուլի Աքսարայ թաղամասի դիսկոտեկներից մեկում ոստիկանությունը ձերբակալել է 25 մարմնավաճառի, որոնցից մեկի արարքից նույնիսկ ոստիկաններն են ապշած մնացել:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ուշ գիշերով իրականացրել է գործողություն, որի ընթացքում Ստամբուլի Աքսարայ թաղամասի դիսկոտեկներից մեկում ձերբակալել է 25 մարմնավաճառի, ովքեր եղել են Ադրբեջանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից:  Այն պահին, երբ մարմնավաճառներին տարել են ոստիկանատուն, ճանապարհին նրանցից մեկը փորձել է թաքցնել դեմքը, սակայն դրա արդյունքում բացել է կուրծքը:

Նշվում է, որ համապատասխան գործընթացից հետո կանայք կարտաքսվեն Թուրքիայից: