Սիրիայի բոլոր քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր են ընթանում` ուղղված արտաքին միջամտության դեմ:

Ինչպես հաղորդում է «Вести.Ру»-ն, ցուցարարները տանում են նախագահ Բաշար Ասադի դիմանկարները եւ դաշնակիցների` Ռուսաստանի, Իրանի, Չիանաստանի եւ լիբանանյան Հեզբոլլահի դրոշները: 

Ընդ որում, սիրիացիները պատրաստ են ոչ միայն ցույց անել, այլեւ, եթե հարկ լինի, պայքարել հանուն իրենց երկրի խաղաղության: Այս մասին ցուցարարները գրավոր հայտնել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` հսկայական կտավի վրա արյունով գրված, որը նրանք հավաքել էին կայարաններից մեկի շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) մերժել է Սիրիայի ներկայացրած` ճգանաժամի կարգավորման ծրագրի առաջարկները: Սիրիայի իշխանությունները ԱՊԼ-ի ղեկավարությանը Սիրիայում 500 արաբ դիտորդի տեղակայման վերաբերյալ պաշտոնական պատասխան էին ուղարկել, համաձայն որի` Դամասկոսը դեմ չէր դիտորդների ներկայությանը, միայն թե նրանց թիվը պետք է կրճատվեր:

Արաբական պետությունների լիգան որոշել է Սիրիայի իրավիճակի քննարկման հաջորդ արտակարգ նիիստն անցկացնել նոյեմբերի 24-ին Կահիրեում: