ԱՄՆ-ում կայացել է American Мusic Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ամենահեղինակավոր` «Տարվա արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթը: Նա հաղթել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Լեդի Գագան, Քեթի Փերրին, Ադելն ու Լի Ուեյնդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նոյեմբերի 20-ի երեկոյան, Թեյլոր Սվիֆթը երեք անգամ բեմ է բարձրացել, որպես «Տարվա արտիստ», լավագույն երգչուհի եւ քանթրի ոճում լավագույն ալբոմի` «Speak Now»-ի հեղինակ: Նշենք, որ People ամսագիրը երեք տարի անընդմեջ Թեյլորի անունը ներառում է մոլորակի ամենագեղեցիկ 100 մարդկանց ցանկում:
Ռեփ եւ հիփ-հոփ ժանրերում լավագույն կատարող է դարձել երգչուհի Նիկի Մինաժը (իսկական անունն է Օնիկա Տանյա Մարաջ): Նրա մրցակիցներն էին Քանյե Ուեսթը եւ Լիլ Ուեյնը, իսկ ալբոմի համար մրցույթում` նաեւ Jay-Z-ը:
Soul/R&B ժանրում հաղթողներ են դարձել Բեյոնսն ու Ռիհաննան, իսկ Ջենիֆեր Լոպեսն, ինչպես միշտ, հանդիսատեսին հմայել է «լատինո» ոճում:
Տարվա լավագույն ռոք-խումբ է ճանաչվել Maroon 5-ը, իսկ ամենավառ սկսնակ արտիստներ ամերիկացիները ճանաչել են Hot Chelle Rae խմբին: Lady Antebellum-ը դարձել է լավագույնը «քանթրի» ոճում:
Նշենք, որ American Music Awards մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվել է 39-րդ անգամ եւ հեռարձակվել ABC հեռուստաալիքով: Հաղթողները որոշվում են ժողովրդական քվեարկությամբ:




























