Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 3-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։

Դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ Ըստ չինական Xinhua գործակալության՝ այցը տեղի կունենա Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով։